ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Համերգին հետևել են
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կայացել է աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը, որի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի միջազգային անվանի ներկայացուցիչների: Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ բուհերի ռեկտորների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել է առաջիկայում Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական ժողովին և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությանը և գործունեությանն առնչվող հարցեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբելյանն այսօր այցելել են Հրազդան մարզադաշտին հարող տարածքում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։ Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին, ուսուցման որակի բարելավմանը, ուսուցիչների վերապատրաստումների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
Վերջին տարիներին Կառավարությունը խոշոր սպորտային միջոցառումների և մրցաշարերի հյուրընկալման հետևողական քաղաքականություն է վարում, որն ուղղված է միջազգային հարթակներում ՀՀ դիրքերի ամրապնդմանը։ Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծման ծրագրի քննարկման ժամանակ։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Սպորտի կարևորությունը կյանքում» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառումն անցկացվել է Մայրության և գեղեցկության տոնի շրջանակում՝ ՄԱԿ-ի