Լուրեր
«Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ կնքվել են պայմանագրեր

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթողների հետ պայմանագրերի կնքման արարողությունը: «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» նպատակն է ուսանողներին ծանոթացնել արտասահմանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպություններում և լաբորատորիաներում գիտական աշխատանք կատարելու մշակույթին,

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 20-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) սեպտեմբերի 20-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից. մասնակիցները պետք

Կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համաժողովը. վերընտրվել է նախագահը

Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում: Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից

Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Մարզական խաղերի

Շախմատի անհատական ԵԱ. այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Առաջնության 7-րդ տուրում գրոսմայստեր Մարիա Գևորգյանը մրցել է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ և ոչ-ոքի խաղացել՝ ընդհատելով 5-խաղյա հաղթանակների շարքը: 8-րդ տուրում էլ Գևորգյանն առավելության է հասել Լեհաստանի

Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական

Շախմատի անհատական ԵԱ. Մարիա Գևորգյանը կես միավորով է զիջում առաջատարին

Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ: Արդեն կայացել են 6 տուրի պարտիաներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից ամենալավ արդյունքը գրանցել է Մարիա Գևորգյանը: 6-րդ տուրում նա 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով

Վահրամ Դումանյան. «Կառավարությունը պատրաստ է նպաստել ձեր հետագա հաղթանակների արձանագրմանը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, շնորհավորել նրանց Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած բարձր արդյունքների համար և խրախուսել շնորհակալագրերով ու հուշանվերներով: Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել

«Սա նախևառաջ սպորտային գեղեցիկ տոն էր». «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հաղթողները

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 133 հոգի