Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 9-16-ը կազմակերպում է շախմատային փառատոն՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Փառատոնի շրջանակում հունվարի 9-ին մեկնարկել է շրջանային հուշամրցաշար Հայաստանի, Վրաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցների կազմում են աշխարհի 18 տարեկանների չեմպիոն Ալեքսեյ Գրեբնևը
Հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները: Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի
Հայաստանի հրաձգության հավաքականը հունվարի 10-14-ը Սլովենիայի Ռուսե քաղաքում կմասնակցի «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարին։ 2024 թվականի առաջին ստուգատեսին կմասնակցեն ատրճանակ մրցաձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Էլմիրա Կարապետյանը, Նարե Գաբրիելյանը և հրացան մրցաձևի մարզիկ Հրաչ Բաբայանը: Հայ հրաձիգները միջազգային
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրին հնարավոր է դիմել ԿԳՄՍ նախարարի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ին այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն
Հունվարի 4-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման
Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում: Մոսեսովը 1:26.08 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու արծաթե մեդալ նվաճել՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին։ Մրցաշարին մասնակցել
Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Կանանց առաջնությանը մասնակցել են 30 երկրների 118 շախմատիստուհիներ: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է
Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը վաստակել է 8 միավոր: Տիգրան Պետրոսյանը վաստակել է 7.5, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ 7-ական միավոր: Տղամարդկանց պայքարում արագ