Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։ Մայիսի 18-ն առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոնների։ Հայաստանի թանգարանները
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են նաև «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ։ Նախորդ տարվանից մեկնարկել են Խնձորեսկի հնավայրի բարեկարգման աշխատանքները։ Իրականացվել են մաքրման, բարեկարգման,
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Բաղաբերդի ամրոց: Նախարարության պատվերով մշակվել են ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Նախապես իրականացվել են նաև հնագիտական պեղումներ: Աշխատանքները կմեկնարկեն համապատասխան փորձաքննություններից հետո:
Մեղրիում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ՝ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից: 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի
Եվրոպայի օրվա շրջանակում Ալավերդու մշակույթի կենտրոնում անցկացվել է տոնական համերգային ծրագիր։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև մշակույթի կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել է «EU4Culture II – Sustainable Creative Ecosystems» ծրագրի ղեկավար Անատոլի Բեյֆերտի հետ՝ քննարկելու Հայաստանում ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը վերաբերող հարցեր: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով
Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևանում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնության անցկացման համար։ Մրցաշարը կանցկացվի 2027 թ. փետրվարի 5-11-ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում: Հայաստանի կարատեի ֆեդերացիան հատկացված միջոցներով կիրականացնի մի շարք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի Festival international du film d'animation d'Annecy «Դասականներ» ծրագրում կցուցադրվի հայկական անիմացիոն 9 ֆիլմ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում: Նազարյանը, որն առաջնության ընթացքում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, եզրափակչում 4։0 հաշվով առավելության է հասել