Լուրեր
ԿԳՄՍ նախարարը մրցանակներ է հանձնել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի այս տարվա հաղթողներին

ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի է ունեցել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

Արտաշատի քաղաքային մարզադաշտում օրերս անցկացվել է Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնությունը, որին ավելի քան 70 մարզիկ-մարզուհի է հայտավորվել: Հայաստանի չեմպիոններ են դարձել Մանուկ Մանուկյանը (մուրճի նետում, գնդի հրում), Մարի Սարգսյանը (800 մետր,1500 մետր վազք), Յանա Սարգսյանը (եռացատկ, հեռացատկ),

Քննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 5-6-րդ դասարանների 16 թիմեր դուրս են եկել եզրափակիչ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի շրջանակում ավարտվել են 1-ին տարիքային խմբի՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև միջմարզային փուլի մրցումները, որոնց արդյունքներով 16 թիմ

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության,

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի են ունեցել «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մրցույթ-ցուցահանդեսը միավորել

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին

Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝  տեղական հումքով

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը,