
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: Սարգսյանը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և առաջին հորիզոնականը կիսել Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Բլյուբաումի հետ: Վերջինս հաղթող է ճանաչվել լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Սարգսյանը