Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 17-րդ շրջափուլը։ Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը. Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Սպորտի կարևորությունը կյանքում» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառումն անցկացվել է Մայրության և գեղեցկության տոնի շրջանակում՝ ՄԱԿ-ի
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականին իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային
Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացումը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարարության հետ համագործակցությամբ, հայտարարում է 12-ամսյա կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար։ Սկիզբ՝ 2026 թ. հոկտեմբերի 1 Տևողություն՝ առավելագույնը 12 ամիս (մինչև 2027
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի միջազգային օրվա առթիվ այցելել են Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։
Սպորտի միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել են սեղանի թենիսի Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր, ՍՍՀՄ գավաթակիր, «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի գլխավոր մրցավար Գոհար Խանզրատյանի