Լուրեր
Իրազեկում. «Ես և իմ հայրենիքը»

«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունն ու քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի սեփական գործունեությամբ նպաստել հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը՝ այն սկսելով սեփական անձից

Իրազեկում. «Շախմատ»

«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ: Երկրորդ դասարանում ծրագիրը բեռնաթափվել է. մարտավարական հնարքները և մատ թագուհիով և մատ նավակով թեմաները տեղափոխվել են երրորդ

Իրազեկում․ «Օտար լեզուներ»

Հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառը ներկայանում է անգլերենով, գերմաներենով, ռուսերենով և ֆրանսերենով։ Հանրակրթության պետական չափորոշչով թվարկված լեզուներից առնվազն երկուսի ուսուցումը պարտադիր է։ Բացի այդ, ըստ ԿԳՄՍՆ նախարարի N-405-Ն հրամանի՝ ևս մեկ օտար լեզվի ընտրության հնարավորությամբ, աշակերտները կարող են

Դպրոցներն անցնում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

ՀՀ ԿԳՄՍՆ-ն e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց լրացման կարգը սահմանող հրամանի նախագիծը: Առաջարկվում է գործածվող 14

Իրազեկում․ «Մաթեմատիկա»

Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում մաթեմատիկական առարկաները ներառված են բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։ Հանրակրթական դպրոցում մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով («Մաթեմատիկա»), 7-9-րդ դասարաններում («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») և 10-12-րդ դասարաններում («Հանրահաշիվ և մաթ․ անալիզի

Ի գիտություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնումների մասին։ Այս կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է պայմանագրերի կողմ հանդիսացող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին՝

Քիմիայի միջազգային օլիմպիադային հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ

Հուլիսի 23-30-ը տեղի է ունեցել Քիմիայի միջազգային օլիմպիադան: Օլիմպիադան պետք է տեղի ունենար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Համապատասխան տարածքը և տեխնիկական միջոցները տրամադրել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը: Օլիմպիադային մասնակցել

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 5 ոսկե և 2 արծաթե մեդալ

Հուլիսի 25-ից 30-ը տեղի է ունեցել 27-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition)։ Այս տարի առցանց անցկացված օլիմպիադային մասնակցել են աշխարհի 96 համալսարանի թիմեր (546 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: Երևանի պետական