Լուրեր
Նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը,

15 մլն դրամ՝ սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթամշակութային միջոցառումների իրականացման համար

Կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ 15 մլն դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի սփյուռքի հետ համագործակցության շրջանակում մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպմանը, մասնավորապես՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի անցկացմանը: Համահայկական

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունիսի 14-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի

«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում են մասնակցելու «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառմանը, որը կկայանա հունիսի 20-ին ԿԳՄՍ նախարարությունում: Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից 2023թ․ դրամաշնորհ ստացած

Ակադեմիական քաղաքը դառնալու է հանրությանը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը. Ժաննա Անդրեասյան

ԱԺ-ում շարունակվել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականին իրականացրել է 20 բյուջետային ծրագիր՝ 233 մլրդ դրամ ծավալով: Ազգային ժողովում ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտներում նախորդ տարվա պետական բյուջեի

Հայտարարվում է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցությանն ուղղված մրցույթ

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2024» մրցույթը, որն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթը

«Ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը բոլոր մակարդակներում որակյալ կրթության ապահովումն է». Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել ««ԱՊԱԳԱ»-ի ուսանողները» խորագրով միջոցառմանը՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագրի շահառուների մասնակցությամբ: «Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի,