Լուրեր
Արթուր Մարտիրոսյանը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական

«Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում մասնակցել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կարևոր հոբելյանի առթիվ՝ շեշտելով, որ վերլուծական մտքի ու մտածողության զարգացման կարողությունն այս ֆակուլտետի

Կբացվի Հարավային Ամերիկայի առաջին «Թումո» կենտրոնը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բուենոս Այրեսի կրթության նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է Բուենոս Այրեսի

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ խորհրդի նախագահ է վերընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Հռիփսիմե

Հայտնի են շոուդաունի (կույրերի թենիս) կանանց առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է շոուդաունի «կույրերի թենիս» կանանց հանրապետական անհատական եզրափակիչ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի և Երևան քաղաքը ներկայացնող 10 կույր կին շոուդաունիստներ, ընդամենը՝ 20 մարդ (7 ուղեկցող, 3

Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ Երևանում անցկացված մեծահասակների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսիլյով/Սոֆյա Ֆիլիպչուկ պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում օրերս անցկացված մեծահասակների 10 պարաձևերով աշխարհի առաջնությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առաջնությանը 31 երկրի ներկայացուցիչ է

Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Սերբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարությանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կամերային երաժշտության տանը ներկա է եղել ՀՀ-ի և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը: Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ–Ցվետկովիչը, պետական բարձրաստիճան

Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցմամբ ընդունելության գործընթացը

Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով մինչև