Մեկնարկել է Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) կրթաթոշակային ծրագիրը: Կրթաթոշակը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ցանկանում են իրենց ակադեմիական ճանապարհը շարունակել Եվրոպական հանրային իրավունքի բարձրագույն կրթական հաստատությունում՝ Եվրոպական իրավունքի և կառավարման դպրոցում (հիմնադրվել է 2016 թ.): Դպրոցն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի կրթական և հետազոտական ծրագրեր, որոնք անցկացվում են ամբողջությամբ անգլերենով։

2025 ակադեմիական տարվա համար Եվրոպական իրավունքի և կառավարման դպրոցն առաջարկում է 10 ամբողջական և մասնակի կրթաթոշակ Աթենքում` բակալավրիատի և մագիստրատուրայի համար։

Հայտադիմումներն անհրաժեշտ է ներկայացնել հաստատության կայքում հետևյալ հղմամբ` https://www.elgs.eu/application-forms/:

Դիմումին կից անհրաժեշտ է նշել, որ հայտը ներկայացվում է Հունաստանում ՀՀ դեսպանությանը տրամադրված կրթաթոշակների շրջանակում: