ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» (AFCP) ֆինանսավորմամբ իրականացվում են ՀՀ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի հարավային հուշարձանախմբի՝ Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների ամրակայման, նորոգման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախագիծը մշակել
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեում կազմակերպվել է ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում, որին մասնակցել են շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը համառոտ ներկայացրել
2023 թ. նշվելու է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար: Աշխատանքների իրականացման համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2023 թվականի մարտից մեկնարկել է «Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավը: Քարոզարշավի շրջանակում օգոստոսի 1-ից ՀՀ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տարիքը խոչընդոտ չէ» ծրագիրն ամփոփվել է մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսով: Ծրագիրը տարեցների շարունակական կրթության մշակութային նորարարական առաջարկ
2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում անցկացվել է «Հայ կերպարվեստը պատանիների աչքերով» կրթամշակութային ծրագիրը: Այն իրականացրել է «Մունետիկ» Հ/Կ-ն՝ Իջևանի քաղաքապետարանի համագործակցությամբ: Ծրագրի նպատակն էր երեխաներին ծանոթացնել կերպարվեստի երկու ուղղություններին՝ բատիկային և ապակենկարչությանը, սովորեցնել դրանց ստեղծման
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ջ. Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը: Մշակութային այս իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ներկայացման երաժշտական ղեկավար,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Լսի՛ր» մարզային համերգաշարը, որի շրջանակում Հայաստանում է ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն (Ֆրանսիա): Հուլիսի 28-ին՝ ժամը 14:00-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում Վանսան Ռուայեն