ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հոկտեմբերի 25-ի N 2213-Ա/2 հրամանով ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքները: Մրցույթին ներկայացված 6 հայտերից ֆինանսավորման է երաշխավորվել մեկ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը:
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։ Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը: Ծրագրի շրջանակում նոյեմբերի 3-ին Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա երգիչ Արսեն Գրիգորյանը (Գյումրու ժողգործիքների պետական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամը (նախագահ՝ Նունե Մանուկյան) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային փառատոնը: Այս
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ հոկտեմբերի 25-ի N 2212-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023/2» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսին մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը հատում է եզրագիծը: Փառատոնի փակման համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ,
Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի (ՄԱԽ) հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ