Լուրեր
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության բարեփոխումները և հետագա համագործակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա

Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների պլանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ

Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Գրան Պրիում

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան Պրիին, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել երիտասարդների աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: 18-ամյա մարզուհին երկամարտում ցույց է տվել

Հայ-սիրիական հարաբերությունները կխորանան մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դանիել Դանիելյանը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, որոնք պատմական

«Ձեր հաղթանակները ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից». Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի

Ավելի քան 95 մլն դրամ՝ մարզական 6 ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային

ՀՀ կառավարության որոշմամբ մարզական 6 ֆեդերացիաների և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակի համար անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման նպատակով: Որոշման համաձայն՝

Հայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները

Դեկտեմբերի 2-ին և 4-ին կայացել են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունները: Ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը կայացել է Արտաշատի Ռաֆիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61

4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից

Երևանում ավարտվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե: Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Հարությունյանը