Լուրեր
Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և

«Edu2Work» էլեկտրոնային հարթակը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը. փոխըմբռնման հուշագիր ԿԳՄՍՆ-ի և ՄԱԶԾ-ի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով «Edu2Work» էլեկտրոնային հարթակը պաշտոնապես փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու

«World in Serbia» ծրագրի շրջանակում կտրամադրվի կրթաթոշակ

«World in Serbia» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարվա համար Սերբիայի կառավարության կողմից կտրամադրվի կրթաթոշակ: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հունիսի 1-ն է: Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից նյութից:

Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները

Ապրիլի 27-28-ին Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից, «Սիլ», «Նաիրի» և «Մուլտի Գրուպ» ակումբներից։

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների  քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ապրիլի 30-ի 536-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի,

Լիլիթ Մկրտչյանը շախմատի կանանց աշխարհի գավաթին մասնակցելու իրավունք է ստացել

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-9-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով՝ Լիլիթը զբաղեցրել

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հոբելյանական հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 29-ին Հայաստանի կինոգործիչների միության կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ

«Թիմային խճուղավազքի մրցաշարից ստացած պարգևատրումով նորոգել ենք դպրոցի դահլիճը, ձեռք ենք բերել նոր գույք». ֆիզկուլտուրայի ուսուցիչ

Ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները: 10-12-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը, երկրորդ