Լուրեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը: Նախարարությունում աշակերտական խորհուրդ ունենալու հարցը բարձրացրել էին դպրոցականները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Խորհրդի

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Այսօր «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը: Մերիդյան էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն: Մերիդյան էքսպո-կենտրոնում այսօր Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել,

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը` Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել

Երաշխավորվել է 8 վերապատրաստող կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել է

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում` համընդհանուր ներառական կրթության արդյունավետ իրականացման նպատակով: Նշված ֆինանսավորումից 17 մլն դրամը կհատկացվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին` հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների