Լուրեր
Հաստատվել է Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի 1415-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Կարեն Սարգսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Արթուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Վարչապետը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը,

Քննարկվել են ԿԳՄՍՆ-ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ժաննա Անդրեասյան. ‹‹Դպրոցում եղել և լինելու է մեկ տնօրեն, մեկ լիդեր. դա բովանդակության պատասխանատուն է››

ՀՀ կառավարության կողմից հաստատված և Ազգային ժողով ներկայացված ‹‹Հանրակրթության մասին›› նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների քննարկման նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և մի խումբ տնօրենների հետ: Հանդիպման սկզբում ԿԳՄՍ նախարարի

37 ուսանողներ կմրցեն «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ՄԿՈՒ հաստատությունների

Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններ ունեն նորացված մոդուլներ և կահավորված դասասենյակներ

Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները: Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագիծը: Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ՝ նախադպրոցական կրթության մատչելիության

Հայ երիտասարդները մասնակցում են Մոսկվայում անցկացվող Հայ-ռուսական երիտասարդական ֆորումին

Դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում անցկացվում է Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այն անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում: Հայաստանից ֆորումին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ՝

Հաստատվել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1389-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի