Լուրեր
«Պատերազմի ծանրությունը կրեցին երիտասարդները, և ամեն ինչ պետք է անենք նրանց վերադարձնելու բնականոն կյանք». ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ.Դումանյան

Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր բաց քննարկում երիտասարդների ներուժի, հնարավորությունների և հիմնախնդիրների վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,

«SUMMEET». առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարի միջազգային փառատոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ օգոստոսի 23-29-ը առաջին անգամ Երևանում կանցկացնի «SUMMEET» Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը։ Նախագիծն իրականացվում է Սանկ Պետերբուրգի «Kannon Dance» պարային տան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

«Պիսեննիյ սպաս» երիտասարդական փառատոնի հրավեր

Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում 2021 թ. սեպտեմբերի 17-19-ը կկայանա «Պիսեննիյ սպաս» («Пісенний Спас») արվեստների VII միջազգային երիտասարդական փառատոնը, որի շրջանակում անցկացվելու է երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ հետևյալ անվանակարգերում. «Էստրադային երգի կատարող»` 14-ից 35 տարեկանների համար, «Հեղինակային երգի

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Տավուշի Բերդավան համայնքից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ

«Ափդեյթ». կուսումնասիրվեն Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գոհարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում: Նշենք, որ արդեն

Հնարավորություններ բացահայտող և հիմնախնդիրներ լուծող. Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսին 12-ին, հանրապետության բոլոր մարզերում նախատեսված են միջոցառումներ՝ քայլերթեր, սեմինարներ, համերգներ, երիտասարդներին հուզող հիմնախնդիրների քննարկում-հանդիպումներ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս միջոցառումների էպիկետրոնը լինելու է տարվա երիտասարդական մայրաքաղաքը՝ Կապանը: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում

Ստեփանավանում անցկացվում է Երիտասարդ ինժեներների հավաքը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը Ստեփանավանում անցկացնում է «Երիտասարդ ինժեներների հավաք 2021»-ը։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 ուսանող: Նրանք հանդես են գալիս 8 ջոկատներում, որոնք կրում են հայկական արքայատոհմերի անունները՝

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք». մեկնարկում է փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով: Փորձագիտական հանձնաժողովն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և հանձնաժողովի կազմում ընդգրկվել

Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի: Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ