Լուրեր
Առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա

2021 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանն անցկացնելու է առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա, որի կազմակերպիչ երկիրը Լատվիան է: Ամենամյա օլիմպիադան վերաբերում է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներին և անցկացվում է բարձր դասարանցիների շրջանում: Օլիմպիադայի նպատակն

16 մարզային ՄԿՈՒ հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի

«Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթ. ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության խրախուսում

Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել՝ յուրաքանչյուր ուստարվա ավարտին կազմակերպել «Բրեյն-ռինգ» ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մրցույթի նպատակն ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։

Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը՝ վարդատունկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նախարարության, թանգարանի աշխատակիցների, մտավորականների ու արվեստագետների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել մեծանուն կոմպոզիտորի շիրիմին և խնկարկել հիշատակը: Թանգարանի նախաձեռնությամբ նախարարի

«Կանաչ» հմտություններ երիտասարդների համար. 5 դպրոց կիրականացնի իր մշակած ծրագիրը

Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը 2020 թվականին սկսել է իրականացնել ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է

Կարեն Գիլոյանը հանդիպել է Ըմբշամարտի համաշխարհային միության ղեկավար Նենադ Լալովիչի հետ

Ավարտվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ Սոֆիա կատարած աշխատանքային այցը: Բուլղարիայի մայրաքաղաքում Կարեն Գիլոյանը հետևել է Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկների ելույթներին և հանդիպումներ ունեցել մի շարք պաշտոնատար

Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ

Մայիսի 10-ին ավարտվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալներով` այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360

Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի հետ իրականացնում է «Գեղանկարչությունը բեմում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված է Արամ Աբրահամյանի հավաքածուում տեղ գտած տասներեք թատերական էսքիզ: Ցուցադրվող ութ հեղինակները 19-րդ դարավերջի- 20-րդ դարասկզբի