Լուրեր
Կոմիտաս-150

Սեպտեմբերի 26-ը՝ Կոմիտասի ծննդյան օրն է. Վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, մտավորականներ, դպրոցականներ այցելել են Կոմիտաս թանգարան ինստիտուտ, շրջայց կատարել և

Մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի

«Իմաստը ներկայում է». մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը` «Իմաստը ներկայում է» խորագրով: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների,

«Ստեղծագործենք միասին». խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Վանաձորում

Սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, Վանաձորում տեղի կունենա «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայի Սիրտ» բարեգործական հասարակական կազմակերպության ու «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի հետ համատեղ իրականացվում են խեցեգործության դասընթացներ: Դասընթացներին մասնակցում են տարբեր

Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում` սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ: Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը` նրա թողած ժառանգությունը: Գալա համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային նվագախումբը

Lևոն Գալչյան արվեստի դպրոցում տեղի կունենա «Արար» ծրագրի շնորհալի ասեղնագործուհիների ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար» ծրագրի շրջանակում՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում գործող Լևոն Գալչյան արվեստի դպրոցում կբացվի ասեղնագործության դասընթացի լավագույն աշխատանքների ցուցահանդեսը: Դասընթացին մասնակցում են Բաղրամյան և շրջակա Հացիկ, Մյասնիկյան,

Առաջիկա տարիներին փորձ կարվի օգտագործել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-հնդկական մեծ ներուժը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին: Նախարար Ա. Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն մեր երկրում

«Երկնագույն շան աչքերը». պրեմիերա Գյումրու թատրոնում

Սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» 1 գործողությամբ դրամայի առաջնախաղը: Այս անգամ «Երկնագույն շան աչքերը» հանդիսատեսին կներկայացվի նոր հերոսներով ու գույներով` երիտասարդ դերասանների