Լուրեր
Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հեռանկարներ

Հայաստան-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 5-րդ նիստն այս տարի անցկացվում է Երևանում: Հայկական կողմից նիստը վարել է ՀՀ կրթության, գիտության,

Քննարկման մասնակցության հրավեր` հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է ոլորտային քննարկումներ` հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայման նպատակով: Քննարկման նպատակը չափորոշչի վերանայման գործընթացը մասնակցային դարձնելն ու մասնագիտական շահագրգիռ

Մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները

Այսօր մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Այս հարյուր տարվա

Սովորել մեկից ավելի լեզուներ` «Լեզուների Եվրոպական օր» ԵՊԼՀ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ներկա է գտնվել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) կազմակերպված «Լեզուների Եվրոպական օր» ամենամյա միջոցառմանը: Նախարարի տեղակալը շրջել է լեզունների տաղավարներում, ծանոթացել ներակայացված

Մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի

«Իմաստը ներկայում է». մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը` «Իմաստը ներկայում է» խորագրով: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների,

«Ստեղծագործենք միասին». խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Վանաձորում

Սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, Վանաձորում տեղի կունենա «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայի Սիրտ» բարեգործական հասարակական կազմակերպության ու «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի հետ համատեղ իրականացվում են խեցեգործության դասընթացներ: Դասընթացներին մասնակցում են տարբեր

Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում` սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ: Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը` նրա թողած ժառանգությունը: Գալա համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային նվագախումբը