Լուրեր
Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակը

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։ Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական

«Մանկապատանեկան գրականությանն ուղղված նախաձեռնություններն ունեն զորեղ հանրային ուղերձներ». Արա Խզմալյան

Հունիսի 1-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Անգլիական այգում» ներկա էր «Զանգակ» գրատան կազմակերպած «Մանկական գրքի փառատոնի» բացմանը։ Նախարարի տեղակալը շրջել է տոնավաճառ-ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական մի շարք հրատարակչությունների մանկապատանեկան նորատիպ գրական արտադրանքին, զրուցել

Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» ցուցադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության նպատակն է մեկդարյա հեռավորությունից վեր հանել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործող

Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը: 2022 թվականին ծրագրում

«Մանկական գրքի փառատոն»՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

«Զանգակ» գրատունը հունիսի 1-3-ը Երևանի Անգլիական այգում կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն»։ Փառատոնի նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ և ստեղծելով գրքային միջավայր։ Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային

Տարեցների փորձը և մշակութային կրթությունը՝ ի նպաստ պետության զարգացման

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհով «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կենտրոնում մեկնարկել է «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը` ի նպաստ երկրի զարգացման» ծրագիրը: Ծրագրում առանցքային դեր են խաղում տարեցների փորձի

Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վահագն Պապյանի կատարմամբ հնչել են Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական»

«Իմ սեր հայրենիք». հոբելյանական համերգաշար՝ նվիրված Թ. Ալթունյանի անվան երգի-պարի համույթի հիմնադրման 85-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը հիմնադրման 85-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկում է «Իմ սեր հայրենիք» խորագրով համահայաստանյան հոբելյանական համերգաշարը: Մեկ տարի շարունակ համույթը հոբելյանական համերգաշարով կներկայանա ամբողջ հանրապետությունում, իսկ եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա