Լուրեր
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Գյումրիում հանդես է եկել «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացմամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական

Վահրամ Դումանյան. «Ինքնաբացահայտման լավագույն ճանապարհը կրթությունն է, հիմնարար գիտելիքը»

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Օրակարգային հարցերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի աշխատակարգը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, և «Հայաստանի

«Կայարան» հանդեսը՝ ժամանակակից արձակը ներկայացնելու հարթակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում շարունակում է հրատարակվել «Կայարան» հանդեսը: Դեռևս 2010 թ.-ին հիմնադրվել է «Կայարան» ակումբը։ Նպատակն էր ստեղծել արձակագիրների պրոֆեսիոնալ հարթակ, նրանց համախմբել նույն գաղափարի շուրջ, ըստ արժանվույն մատուցել արձակում ստեղծվող գործերը,

Ներառական կրթության ուսումնական ձեռնարկների շնորհանդես` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում

Փետրվարի 21-ի` Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի է ունեցել «Ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության արդյունավետ կազմակերպման գործընթացում» թեմայով քննարկում: Բացման խոսքով հանդես է եկել

Ներկայացվել է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները: Համատեղ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ

Ամփոփվել է ԿԳՄՍՆ-ի՝ Գրքի տոնին նվիրված մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները: Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-ից 19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի՝ փետրվարի 19-ին հրավիրված նիստում անցկացվել է ռեկտորի ընտրություն։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից ներկա է եղել 19-ը։ Փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ՇՊՀ ռեկտոր է ընտրվել Երվանդ Սերոբյանը։

Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը

«Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։ Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության

Հինգ տարվա ընդմիջումից հետո կրկին ներկայացվել է «Երազ» բալետ-ներկայացումը

Մասնագիտությամբ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի և պարուհի Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետ-ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականին: Այն հանրությանը վերջին անգամ ներկայացվել էր 2017 թ․-ին։ Եվ ահա հինգ տարի անց՝ 2022 թվականի փետրվարի 19-ին, ներկայացումը կրկին բեմում է։ Նոր