Լուրեր
Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ նոյեմբերի 7-13-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2022 թ․ նոյեմբերի 7-13-ը հայտարարում են մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և հրավիրում են ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել են «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած երիտասարդները

Հոկտեմբերի 20-26-ը «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի ներկայացուցիչներին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քոլեջների և ուսումնարանների տնօրենների հավաստագրման փաստաթղթերը կընդունվեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 14-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին

«Կրթության շահառուները և պատասխանատուն բոլորս ենք՝ անհատից մինչև պետություն». Վահրամ Դումանյան

‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› վերջնանպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է

Դրական եզրակացություն է տրվել «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ

Հուշարձանների տարածքներում ապօրինի տեղադրված կառույցներն ապամոնտաժվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը և «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում ապօրինի շինությունները և նոր տեղադրված կոնստրուկցիաները։ Բազմաթիվ են դեպքերը,

«Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի AMC կինոթատրոնների ցանցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։ Այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում

Նախատեսվող փոփոխությամբ մանկապարտեզի սաների բացակայությունների հաշվարկում բժշկական տեղեկանքը հաշվի է առնվելու

ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հաղթել են միջազգային մրցույթներում

Օրերս տեղի ունեցած «BTHVN Wien» և «AMADEUS» միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանը ներկայացնող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները գրանցել են հերթական մեծ հաջողությունները։ Մասնավորապես՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Դավիթ Բաբայանը «AMADEUS» մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ