Լուրեր
«Պիսեննիյ սպաս» երիտասարդական փառատոնի հրավեր

Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում 2021 թ. սեպտեմբերի 17-19-ը կկայանա «Պիսեննիյ սպաս» («Пісенний Спас») արվեստների VII միջազգային երիտասարդական փառատոնը, որի շրջանակում անցկացվելու է երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ հետևյալ անվանակարգերում. «Էստրադային երգի կատարող»` 14-ից 35 տարեկանների համար, «Հեղինակային երգի

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». «Ֆրեսկո» փառատոնը կմեկնարկի Տավուշի Բերդավան համայնքից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ

Հանրակրթության պետական չափորոշիչ. «Ի՞նչ ես ստացել»-ը կփոխարինվի «Ի՞նչ ես սովորել»-ով

Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին,

«Ափդեյթ». կուսումնասիրվեն Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գոհարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում: Նշենք, որ արդեն

Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են

Միջազգային երաժշտական մրցույթներում հայ պատանիներն արժանացել են մրցանակների

Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի: Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի անդամների ընտրությունը

«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ: ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման համար նախատեսված «Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է ՀՀ

«Կանայք միջազգային անվտանգությունում` Արևելյան գործընկերության համար» ծրագրին մասնակցելու հրավեր

Լեհաստանում կիրականացվի «Կանայք միջազգային անվտանգությունում՝ Արևելյան գործընկերության համար» (WISEP) 6-ամսյա դրամաշնորհային ուսումնական ծրագիրը: Այն նախատեսված է Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կին ներկայացուցիչների համար: Ծրագրին կարող են դիմել 25-44 տարեկան իգական սեռի անձինք, որոնց

ՃՇՀԱՀ-ն մասնակցում է սեյսմիկ անվտանգության ապահովման միջազգային նախագծին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները, կարևորելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցությունը և արդիական փորձի կիրառումը