Լուրեր
Չարենցը՝ օտարների աչքերով. գրողի 125-ամյակն արժևորվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս

Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի շրջանակում կկայանա բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրության շնորհանդեսը, իսկ նրա պատվին կտավը ցուցադրվում է «Պիոմբինոն արվեստում» փառատոնում: Եղիշե Չարենցի 125-ամյակի շրջանակում Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն

Կառավարությունը հաստատել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման: Հարցը

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի զարգացման ծրագրի մշակման ձևաչափը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափի և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշների ու պահանջների նախագիծը: Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրներին, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը

«Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգ՝ նվիրված Արթուր Գրիգորյանի հիշատակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա «Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հիշատակին և ծննդյան 64-ամյակին (հուլիսի 31): Միջոցառումը տեղի կունենա

Ավարտվել է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի»

«Փողոցային մուլտֆիլմերի փառատոն»՝ պատանի անիմատորների համար

Հայաստանի պատանի անիմատորները հրավիրվում են մասնակցելու «Փողոցային մուլտֆիլմերի փառատոնին», որը մուլտիպլիկացիայի բնագավառում նոր տաղանդների հայտնաբերման մրցույթ է: Մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ:

Մշակույթի ոլորտին տրվող 2023 թ. դրամաշնորհներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի տարբեր ճյուղերի 2023 թվականի մշակութային դրամաշնորհների մրցույթներ. «Թատերարվեստի նախագծեր» «Երաժշտարվեստի նախագծեր» «Կերպարվեստի նախագծեր» «Պարարվեստի նախագծեր» «Մշակութային հեռուստանախագծեր»