Լուրեր
Ամփոփվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվել է «Թատերական պաստառների» միջազգային փառատոն-մրցույթ։ Սեպտեմբերի 30-ին ամփոփվել են փառատոն-մրցույթի արդյունքները: Հիշեցնենք, որ մրցութային փուլ էին անցել

Քննարկվել են բժշկության ոլորտի կրթության լիցենզիայի պահանջները, չափանիշները և բնութագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բժշկության ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ներկայացուցիչների հետ՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների լիցենզիայի պահանջները, չափանիշները որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերին համապատասխան մշակելու նպատակով:

«Իմ տարիներն իմ հարստությունն են». ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյան

Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի է ունեցել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանի մեծարման երեկոն՝ նվիրված Վարպետի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոյի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ,

Նշանավորելով Յուրի Երզնկյանի 100-ամյակը. տեղի է ունեցել նամականիշի մարում

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակում նշանավորվել է նաև հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանի 100-ամյակը. տեղի է ունեցել նամականիշի մարում՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Նամականիշի մարումն

Ամփոփվել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը. հայտնի են մրցանակակիրները

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում գրքային եռուզեռ էր. կայացել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Վահագն Դավթյանի 100-ամյակին: Փառատոնն այս տարի նշանավորվել է գրական հանդիպումների աշխարհագրության ընդլայնմամբ. մասնակցել են անվանի գրողներ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել

Քննարկվել են մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։ Հանդիպմանը ներկա է

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության»

Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի իր գործընկերոջ և Կիպրոսի մշակույթի նախարարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի