Լուրեր
Մեկնարկել է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլի մեկնարկը տրված է։ Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Աբովյանը, Ալավերդին, Ապարանը, Մարտունին և Նոյեմբերյանը։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա են երիտասարդական ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, Երիտասարդության հարցերով գրասենյակի ղեկավար Ֆելիպե Պաույերիին, որը Հայաստան է ժամանել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել

2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հայտեր: Ֆորումին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել 16-35 տարեկան երիտասարդները, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և ներգրավված կամ ցանկանում են

Մեկնարկում է 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների

Քննարկում՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ

«Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում» շահագրգիռ կողմերի միջև տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Քննարկմանը կարևորվել է այն հանգամանքը, որ

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները շարունակվել են նաև այսօր: Միջոցառումների շարքում սահիկաշարով ներկայացվել է նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը մասնակցել է քննարկմանը

«Յուրաքանչյուրիդ փոքր քայլը մի մասնիկն է մեծ փոփոխության». Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդների միջազգային օրը

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում օգոստոսի 12-ին ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվել են մի շարք միջոցառումներ։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության 73 բնակավայրերում և մայրաքաղաք Երևանում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողության ծրագրի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մարզերում պետք է