Լուրեր
Սամբիստ Բորիս Շատվերյանը՝ ԱՊՀ խաղերի չեմպիոն

ԱՊՀ երկրորդ խաղերում 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթել է բելառուս և ղազախ մարզիկներին և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չի ներկայացել, և Շատվերյանն արժանացել է ոսկե մեդալի:

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձավ ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր 

Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկը մեր պատվիրակության 7-րդ մեդալն է նվաճել Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը վստահ հաղթանակներ էր տոնել տաջիկ, ուզբեկ, ղրղզ ու ադրբեջանցի

Համահայկական 8-րդ ամառային խաղեր. ամփոփվել են շախմատի մրցաշարի արդյունքները

Ամփոփվել են Համահայկական 8-րդ ամառային խաղերի շախմատի մրցաշարի արդյունքները. հաղթողները պարգևատրվել են: Շախմատի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 8-10-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում: Տղամարդկանց խմբում մասնակցել են 171 մարզիկ, աղջիկների խմբում՝ 66: Շախմատի մրցումներին մասնակցել

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի հավաքականի կազմերը

Օգոստոսի 14-20-ը Հորդանանում կանցկացվի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է, թե ինչ կազմերով են հանդես գալու թիմերը: Ազատ ոճի ըմբշամարտ՝ Էդիկ Հարությունյան (57 կգ), Լևիկ Միքայելյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Հայկ Պապիկյան (70 կգ),

Համահայկական 8-րդ խաղեր. բասկետբոլի թիմերը մրցում են ամեն օր

Համահայկական 8-րդ ամառային խաղերը շարունակվում են. բասկետբոլի թիմերն ակտիվ պայքարի մեջ են: Բասկետբոլի մրցումները սկսվել են օգոստոսի 7-ից և կտևեն մինչև ամսի 18-ը: Դրանք անցկացվում են Երևանի «Միկա», «Շենգավիթ» մարզահամալիրներում և Արթիկի

ԱՊՀ խաղեր. հայ ազատոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել

Մինսկում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում օգոստոսի 9-ին մրցահարթակ են դուրս եկել ազատոճային ըմբիշները. Հայաստանը ներկայացնում էր 8 ըմբիշ։ 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Ազատ Կարապետյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը դարձել են խաղերի

Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Հայ ըմբիշները Ստամբուլից 1-ակական արծաթե և 3-ական բրոնզե մեդալներով են վերադարձել

Ստամբուլում ավարտվել է ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը մեկնել էր 9 ըմբիշով, իսկ ազատ ոճային թիմը՝ 10 ըմբիշով: Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականները 1-ական արծաթե և 3-ական բրոնզե մեդալով են վերադարձել մրցավայրից: Հունահռոմեական ոճի

Շարունակվում են վոլեյբոլի ենթախմբային փուլերի մրցումները

Հայ-Ռուսական համալսարանում անցկացվել է Համահայկական 8-րդ խաղերի ծրագրով կանանց վոլեյբոլի ենթախմբային փուլի մրցումները: Այսօր տեղի է ունեցել Սիսիան-Փասադենա, Երևան-Ստաբուլ վոլեյբոլի աղջիկների թիմերի հանդիպումները։ Դիտարժան և ուժեղ թիմի դեմ լարված ու անզիջում պայքարում 3-2 հաշվով հաղթել է Սիսիանի աղջիկների

Համահայկական խաղերում սկսվում են գոլֆի, հեծանվասպորտի, հրաձգության և սեղանի թենիսի մրցումները

Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում օգոստոսի 9-13-ը կանցկացվեն գոլֆի մրցումները։ Դրանք անցկացվելու են «Արարատ» գոլֆի ակումբում։ Սկսվում են նաև հեծանվասպորտի, հրաձգության և սեղանի թենիսի մրցումները: Հեծանվասպորտի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 9-10-ը Շորժա–Ծովագյուղ թերակղզի հատվածում։ Հրաձգության մրցումները