Լուրեր
Հարցում՝ Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում նախատեսվում է իրականացնել մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և

«Քույր դպրոցներ» ծրագիր.Դանիել Դանիելյանը ներկա է եղել Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտների համատեղ համերգին

Երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու դասատուները հյուրընկալվել են Ապարանի արվեստի դպրոցում: Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով: Միջոցառմանը ներկա էին

«Զարդագիր». այս տարի կրթական ծրագրին մասնակցել է մարզերի 756 աշակերտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը: 2024 թվականի ապրիլին «Զարդագիր» 2 (մաս 5) կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են վարպետություն դասեր ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում,

Ցուցահանդես՝ նվիրված Արամ Աբրահամյանի 125 և Ռուսական արվեստի թանգարանի 40-ամյակներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի «Արվեստի ասպետ. Արամ Աբրահամյան» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է թանգարանի հիմնադիր, բժիշկ, պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի

Համագործակցության նոր հեռանկարներ ՄԿՈւ ոլորտում՝ Գերմանիայի փորձի հիման վրա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի (Ost-Ausschuss) և Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) անդամներին՝ դոկտոր Ստեֆան Բլեխշմիդտի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն

Ներսիսյան դպրոցի սաները մեր մանկավարժության պատմության  առանցքային անուններից են. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ներկա է եղել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հոբելյանական միջոցառումների մեկնարկն ազդարարող ցուցադրությանը ներկայացվել են ավելի քան 200 արխիվային փաստաթղթերի և

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ World Challenge Cup մրցաշարի հաղթող

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված World Challenge Cup մրցաշարի հաղթող: Հայաստանի ներկայացուցիչը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,500 միավոր։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված բոլոր 4 մարզիկներն էլ

ԱՊՀ երկրների պատվիրակները ծանոթացել են Երևանի, Գյումրու և Ծաղկաձորի մարզական ենթակառուցվածքներին

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովի շրջանակում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի` սպորտը համակարգող կառույցների պատվիրակները Հայաստանի սպորտային ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով շրջել են Երևանի, Գյումրու և Ծաղկաձորի մարզական կառույցներում։ Ներկայացնելով Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայի պայմանները՝ ՀՀ

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի