Լուրեր
Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը,

«Դպրոցականների բասկետբոլի լիգա»․ մեկնարկել է միջմարզային փուլը

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի միջմարզային փուլը: Այն անցկացվում է 5–6-րդ և 7–9-րդ դասարանների թիմերի միջև՝ 6 մարզում, 6 ենթախմբով։ Միջմարզային փուլի մրցումները կանցկացվեն Արթիկ, Գավառ, Վանաձոր, Աշտարակ, Էջմիածին, Վայք համայնքներում և կտևեն

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի անդամները 11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր է մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել

Մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթին հայտ կարող են ներկայացնել

«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Մրցույթ՝ «Մասնագիտական վերապատրաստում 2025» գիտության ոլորտում

Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մանսագիտական որակավորման բարձրացմանը։

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2024-2025 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով: «Առարկայական օլիմպիադայում ունեցած հաջողությամբ,