Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները մեդալներ են նվաճեկ 55, 60, 77 և 130 կգ քաշային կարգերում:
130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը եզրափակիչ գոտեմարտում առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցչի նկատմամբ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Մինչ եզրափակիչ հասնելը Հարությունյանը պայքարից դուրս է թողել Լատվիայի (5:0), Ռուսաստանի (4:1) և Ուկրաինայի (6:0) ներկայացուցիչներին։
77 կգ քաշային Սամվել Տերտերյանը եզրափակչում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Գրիգորևի հետ և զիջել մրցակցին՝ արժանանալով փոխչեմպիոնի կոչմանը։ Մինչ եզրափակիչ հասնելը Տերտերյանն առավելության է հասել Հունգարիայի (1:1), Ուկրաինայի (9:3) և Մոլդովայի (1:1) ներկայացուցիչների նկատմամբ։
55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցչի հետ և ժամանակից շուտ 9։0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։
60 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ:
Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի (9:0), Լեհաստանի (10:8) և Դանիայի (9:1) ներկայացուցիչներին։