Լուրեր
Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում

Ուսման հրավեր՝ Կիպրոսի համալսարանում սովորելու համար

Կիպրոսի համալսարանը հայտարարել է հունարեն ուսուցմամբ բակալավրիատի ծրագրի և կրթաթոշակների մասին: Համալսարանն օտարերկրացի ուսանողներին տրամադրում է 13 կրթաթոշակային տեղ: Կրթաթոշակները նախատեսված եմ ոչ ԵՄ քաղաքացիների համար և կազմում են ուսման վարձի 50 տոկոսը՝ 4 տարիների համար: Թեկնածուները պետք

ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը՝ համալսարանական գավաթի առցանց խաղարկության 3-րդ մրցանակակիր

Փետրվարի 5-6-ն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացվել է արագ շախմատի համալսարանական գավաթի առցանց խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցել են նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները: ՀՖԿՍՊԻ շախմատիստների թիմը բավականին հաջող ելույթներ է ունեցել ու դարձել

Հանրային քննարկման է դրվել 2022-2023 ուսումնական տարվա համար ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել 2022-2023 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական

‹‹Կենսագործունեության անվտանգության›› օլիմպիադայի գարնանային փուլ

ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հայտարարել է ‹‹Կենսագործունեության անվտանգության›› օլիմպիադայի գարնանային փուլի մասին, որը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար: Գարնանային փուլը կկայանա

Բոլոր խնդիրներն արձանագրվել են, և դրանք լուծելի են. Ժաննա Անդրեասյանը՝ Տավուշի դպրոցներում փորձարկվող չափորոշչի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։

Կրթաթոշակային ծրագիր՝ Ռումինիայի բուհերում սովորելու համար

Մեկնարկել է Ռումինիայի կողմից կրթաթոշակների տրամադրման ծրագիրը` երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության համար: Կրթաթոշակները տրամադրվում են Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝

Պեկին-2022. Կատյա Գալստյանն ավարտել է ելույթն արագավազքում

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Կատյա Գալստյանը: Նա հանդես է եկել արագավազքում (սպրինտ) և գրանցելով 4:00.48 արդյունքը՝ չի հաղթահարել որակավորման փուլը: Հայաստանի բազմակի չեմպիոնը ելույթն ավարտել է 80-րդ տեղում,

Ազատ ոճի ըմբիշները մրցաշարի կմասնակցեն Ուկրաինայում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեկնում է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ ընդլայնված կազմով կմասնակցի ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի 14 ըմբիշ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Էդիկ Հարությունյանը(57 կգ), Նորիկ