Լուրեր
Հիմնվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան. նախագահը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն է

Հիմնադրվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: «Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային

3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի: Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են

Պարզաբանում՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող աշխատանքային ստաժի պահանջների վերաբերյալ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում

Հուլիսի 19-26-ը տեղի կունենա բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումը

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը: Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ից

ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի հուլիսի 20-ին՝ ժամը 09։00-ից։ Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետության բոլոր քոլեջներն ու ուսումնարանները։ Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Զագրեբում անցկացված Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները և 5 մեդալ նվաճել ԵԱ-ում: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44

Հաղթարշավ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում. ՀՀ թիմը նվաճել է 6 մեդալ

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Նորվեգիան էր, երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ն Օսլո քաղաքում։ Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589

Մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի 33 ներկայացուցչի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին ստացած կոչումների առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել նրանց.

Վարկային ծրագրի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին: Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով