Լուրեր
Ուսուցիչների հետ հերթական անգամ քննարկվել են ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները և լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները: Մանկավարժներն առանձնակի անդրադարձել են տնօրենի, ուսուցչի թափուր տեղի և «Տարվա լավագույնները» մրցույթների կարգերին, վերջինիս հայտերի

Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը մասնակցել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի շնորհանդեսին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի շնորհանդեսի պաշտոնական միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, հյուրեր: Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ներկայացնելով հիմնադրամի

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար. մեկնարկում է մարզային փուլը

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը: Հոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝

Կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը` նվիրված հայ և եվրոպական երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությանը: Համերգը կյանքի է կոչվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության,

Գրադարանավարի օրվա առթիվ պարգևատրվել են ոլորտի մի շարք ներկայացուցիչներ

Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի 45 ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Միջոցառմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Այս տոնի խորհուրդը գրադարանավարի մասնագիտության և ձեր դերի արժևորումն է կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում: Գրադարանն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Ֆաբրիցիո Ձարկոնեին և շնորհավորել Հայաստանում

Գիտամեթոդական խորհրդի 16-րդ նիստում քննարկվել են մի շարք էսքիզային նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 16-րդ նիստը: Նիստում քննարկվել են Շիրակի, Արագածոտնի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող

Ապարանում անցկացվել է «Տանիքը՝ Հայաստան» միջոցառումը՝ նվիրված Ազգային փոքրամասնությունների օրվան

Հոկտեմբերի 5-ին Ապարանի մշակույթի տանը տեղի է ունեցել «Տանիքը՝ Հայաստան» խորագրով տոնական միջոցառում, որը նվիրված էր Ազգային փոքրամասնությունների օրվան։ Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կառավարության հովանու ներքո՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ։ Տոնական ծրագրին մասնակցել