Լուրեր
Կայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը

Այսօր տեղի է ունեցել հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը, որը նվիրված էր անվանի մարզիկի մահվան 30-րդ տարելիցին: Հուշամրցաշարին մասնակցել է 119 մարզիկ՝ 71 տղա և 48 աղջիկ։ Տղաների մրցապայքարն ընթացել է 5 գործիքի՝ օղակների, նժույգթափերի, հենացատկի, զուգափայտերի,

Դիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի դեպի Պարզ լիճ տանող 5 կմ հատվածում Մայիսի 29-30-ը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերին ընդառաջ մասնակիցների, մարզիչների և մրցավարների համար կկազմակերպվի ճամբար: Մրցաշարի 1-ին՝

Ուսանողական մարզական խաղեր. ՀՖԿՍՊԻ թիմը՝ Ֆուտզալի համալսարանական լիգայի հաղթող

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցութամբ կայացել է Ուսանողական մարզական 27-րդ խաղերի ծրագրով երեք ամիս շարունակվող «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը, որին մասնակցել են համալսարանական 8 թիմեր: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որը եզրափակչում 9:6

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. Ժաննա Անդրեասյան

Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել: Այսօր տեղի է ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար

8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում

Մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունը՝ 34 երկրների թիմերի մասնակցությամբ։ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հանդես են եկել Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականի կազմում։ Հայաստանի ներկայացուցիչները 8 ոսկե, 3 արծաթե և 6

Ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկների հաջողությունները Եվրոպայի առաջնությունում և աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի պատվիրակությունը 14 ոսկե, 11 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում: Թաոլու ոճում ՝ պատանիներ՝ 2 արծաթե, մեծահասակներ՝ 1 ոսկե, 1 արծաթե, Սանդա ոճում՝ պատանիներ՝ 4 ոսկե, 2 արծաթե, երիտասարդներ՝ 5

Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ

Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Մեկնարկել է Բրազիլի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2027 թ․ ընդունելությունը։ PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման

Ի գիտություն ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների

ԿԳՄՍ նախարարի հրամանով, հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են իրականացնել վերապատրաստումներ, կարող