Լուրեր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կատարվող աշխատանքները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 7-րդ տարեկան հանդիպմանը՝ ներկայացնելով կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Եվրոպական միության հետ իրականացվող (այդ թվում՝ առաջնահերթաբար Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ` CEPA)

Մեկնարկել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

Այսօրվանից մեկնարկում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թվականի կամավոր ատեստավորումը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ատեստավորման ընթացքին: Այս կենտրոնում անցկացվում է երաժշտություն

Ժաննա Անդրեասյանն Արտաշատում հանդիպել է պատանի ընթերցողների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում հանդիպել է պատանի ընթերցողների հետ։ Նախարարը մասնակցել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ղազարոս Աղայանի «Անահիտ» և Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով

Հայաստանը միացել է  մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը  

ՀՀ-ն միացել է ԹԻՄՍՍ (TIMSS) 2027 թ. «Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության միտումները» համաձայնագրին, որով նախատեսվում է հանրակրթության ոլորտում իրականացնել կրթական արդյունքի արտաքին գնահատում ԲՏՃՄ ուղղություններով: Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային

«Կրթական նորարարություն և առաջնորդություն» միկրոաստիճանային ծրագրին դիմելու հնարավորություն

Տալլինի համալսարանի Կրթական առաջնորդության ակադեմիան հրավիրում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ դիմելու «Կրթական նորարարություն և առաջնորդություն» միկրոաստիճանային ծրագրին։ Ծրագիրը ֆինանսավորում է EstDev-ը՝ տրամադրելով սահմանափակ թվով դրամաշնորհներ Հայաստանի և Մոլդովայի դիմորդների համար։ Ծրագիրը երկշաբաթյա է. անցկացվելու է անգլերենով

Հանրային խորհրդի հետ քննարկվել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ: Օրակարգում «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի քննարկումն էր: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և

Ակադեմիական շարժունությունը բարձրացնում է ՀՀ բուհերի միջազգային ճանաչելիությունը․ Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի միջազգային գծով պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը և ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։

Մեկնարկել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը

ԿԳՄՍ նախարարության «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության մեկնարկը տրված է։ Հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Գորիսը, Վեդին, Մասիսը, Վաղարշապատը և Ստեփանավանը։ Դեկտեմբերի 4-13-ը ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրելի