Լուրեր
Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) սկսել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրին կարող են դիմել զորակոչի ենթակա տղաներն ու այն երիտասարդ կանայք, որոնք ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և

Պետք է բարեփոխենք մտածողությունը մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Կառավարութան ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: «Հարգելի գործընկերներ, մենք

ԱԺ-ում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թ․ բյուջեի նախագիծը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծում ներառված է 21 ծրագիր՝ 172 միջոցառումներով, որոնց համար նախատեսված հատկացումները

Գիտաժողով` նվիրված Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին» միջազգային երկօրյա գիտաժողովը, որը նվիրված էր 1920-1921 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

2020 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը,

Լուծման միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է. «STARMUS» փառատոնի հիմնադիր Գ.Իսրայելյան

«STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ https://www.youtube.com/watch?v=aTliTbDI8qw&feature=youtu.be&t=1610&fbclid=IwAR1nG5eDx-Cte1ZyJAeU7LuVPIJFts27vI3BPD0fY_5_sKOWde6NTyR58dM «Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու

Ադրբեջանը թիրախավորում է նաև ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն իրազեկել են միջազգային գործընկերներին

2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել է Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ առցանց նստաշրջանը, որը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների երկրների այս տարվա առաջին խորհրդակցությունն է: Արտահերթ առցանց նստաշրջանին մասնակցել են Եվրոպայի և

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ի.Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տիկին դեսպանն ասել է,