
Կրթության ոլորտը 2021 թվականին հագեցած էր բովանդակային բարեփոխումների և ենթակառուցվածքների բարելավման ընդգրկուն աշխատանքներով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է նախադպրոցական, հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարվածի