Լուրեր
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ, որը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։ Ուսուցիչների

Դրամաշնորհ գրողներին, հետազոտողներին, թարգմանիչներին և արտերկրի հրատարակիչներին

Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով դրամաշնորհ ստացողների ցանկը: Այս միջոցառմամբ դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի հրատարակիչների ցանկի ձևավորման համար ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային գրադարանի կայքերում հրապարակվել էին համապատասխան հայտարարություններ: Դրամաշնորհի դիմած

Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Թամարա Սարգսյան

Նախադպրոցական կրթության հասանելիությունը Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի առանցքային բաղադրիչներից է։ Սահմանված է, որ մինչև 2030 թ․ դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ։ Այս թիրախի ապահովման ուղղությամբ իրականացվող

Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություն

Շարունակվում է Կանադայի Քվեբեկ նահանգի համալսարաններում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը։ Քվեբեկ նահանգը ՀՀ քաղաքացիների համար տրամադրում է 7 տեղ՝ ֆրանկոֆոն համալսարաններում ուսանելու համար: Ըստ կանադական կողմի՝ դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ

ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու

Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության. միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր։ 2013 թվականից տարբեր երկրներում նշվում է այդ օրը՝ հանուն զարգացման և խաղաղության։ Օրվա շրջանակում ԿԳՄՍ, Առողջապահության, Ներքին գործերի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ բացօթյա

Կայացել է Նորայր Մեհրաբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և

Պատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում պաշտոնապես բացվել է միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության,

Համերգ՝ նվիրված Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 88 ամյակին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 88 ամյակին նվիրված համերգին: Միջոցառումն անցկացվել է Ճարտարապետների միությունում. նվագախումբը ներկայացրել է հատուկ համերգային ծրագիր՝ նվիրված կոմպոզիտոր, թավջութակահար և լեգենդար կոլեկտիվի հիմնադիր Արտեմի Այվազյանի