Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների հարթակի և ուսանողների աջակցության ծրագրերի վերաբերյալ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը՝ համաշխարհային կարգի նվագախումբ. ավարտվել է միջազգային շրջագայությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) միջազգային շրջագայությունն ավարտվել է: Հյուրախաղերը նվիրված

Հաստատվել է ԿԳՄՍՆ ենթակայության ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի որակավորման քննությունների անցկացման կանոնակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը: Կանոնակարգով սահմանվել են վերոնշյալ կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորում անցկացնելու իրավահարաբերությունները:

Նախագիծ. կամավոր ատեստավորում կանցնեն նաև ՏՄԱԿ-ի մանկավարժական աշխատողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 թվականին նախատեսվում

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024

2023-2024 ուստարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն»–ին դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 3–ը ներառյալ։ Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի,

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ՝ Թբիլիսիում

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին Թբիլիսիում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, հանդես է եկել համերգով: Համերգին ներկա են եղել ՀՀ

Հայաստանը միացել է ԵԽ «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ուղուն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես անդամակցել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» (Association of Significant Cemeteries of Europe/ASCE) ասոցիացիային: Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիան համարվում է մշակութային և

Թբիլիսիում բացվել է Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակ

Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի