Լուրեր
«ՀՀ վարչապետի գավաթ»  սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչը՝ մայիսի 3-ին

Չարենցավանի Արամ Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 3-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերին ընդառաջ մասնակիցների, մարզիչների և մրցավարների համար կկազմակերպվի ճամբար: Մրցաշարի 1-ին՝ համայնքային փուլը, անցկացվել է

Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (AFD) շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում մշակել է «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման և զբոսաշրջային հանգույցի վերածման հայեցակարգը: Հայեցակարգը ներկայացվել է Կոմիտասի թանգարան-ինտիտուտում. ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,

Անասնաբուժությունը՝ գյուղատնտեսական կրթության կարևոր մաս

Անասնաբույժի օրվա շրջանակում այսօր տեղի է ունեցել «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով քննարկումը, որին ներկա են եղել պետական կառույցների, կրթական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկաներին ողջունել և Անասնաբույժի օրվա կապակցությամբ շնորհավորել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԿԳՄՍ

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխության  նախագիծը

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս փոփոխությունները միտված են անցումային շրջանում կարգավորումներն առավել հստակեցնելուն և համակարգի անխափան

«Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգ՝ Գյումրիում

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում կանցկացվի «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը։ Կառավարության նիստում որոշում է կայացվել համերգի կազմակերպման համար պահուստային ֆոնդից հատկացնել 392

Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Կառավարության նիստում, անդրադառնալով այս կարևոր իրադարձությանը․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ, ըստ նախնական ծրագրի, առաջնությունը կանցկացվի 2029 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Նրա խոսքով՝ այդ օրերին Հայաստանը կընդունի

ԱԺ-ում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրենսդրական փոփոխությունների նպատակը ոլորտային կարգավորումների վերանայումն ու հստակեցումն է: Դրանք ուղղված են օրենսդրությունը «Կրթության մասին» օրենքի 2025 թվականի

«Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել ֆլեշմոբեր

«Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել ֆլեշմոբեր Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում: Պարի միջազգային օրվա ամփոփումը տեղի է ունեցել Ազատության հրապարակում: Հյուսիսային պողոտայում կայացած ֆլեշմոբին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Գավառ համայնքը, որտեղ նա ներկա է եղել Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացմանը։ Վարչապետը