ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ոլորտի փորձագետների ու երիտասարդների հետ հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն
ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` նշելով, որ նախագծով առաջարկվում է հաստատել մի շարք լիազորող նորմեր:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության Հարավկովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Որպես հիմնական զեկուցող՝ նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
Կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների ու միջավայրի ձևավորումն է: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը 2025 թ. երկու նստաշրջաններին մասնակցելու համար ներգրավում է ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակների: Գործընթացն իրականացվում է «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակում: Նշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման