Լուրեր
4 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Թուրքիայում անցկացված հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը հոկտեմբերի 14-ից 23-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա: Ի դեպ, մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են: Երկու

«Շատ երկար եմ սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Անի Հովսեփյանը: 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի

Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթողներ, Արման Ավագյանը՝ բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտված Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը նվաճել են Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե մեդալակիր է դարձել Արման Ավագյանը:

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ), երկամարտում գրանցելով 219 կգ արդյունք (99+120), հռչակվել է Եվրոպայի Մ20

Մ23 ԱԱ. Վազգեն Թևանյանը մեկնարկել է հաղթանակով

Վազգեն Թևանյանը հաղթանակով է մեկնարկել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչը 65 կգ քաշայինների 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է կանադացի Դանիել Տրոյ Քոլեսին և դուրս եկել 1/8

Մնացական Աբրահամյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Ծանրորդ Մնացական Աբրահամյանն Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Պոկում վարժությունից հետո Աբրահամյանը միայն 5-րդ տեղն է զբաղեցրել, բայց ավելի հաջող է հանդես

«Եկեք միասնաբար սրտացավ աշխատենք ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար». Կարեն Գիլոյանն ընդունել է Պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հավաքական թիմին՝ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորությամբ: Թիմը հոկտեմբերի 2-9-ը մասնակցել է Սոչիում կայացած Պարալիմպականների ամառային խաղերին, որի

Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության դրամաշնորհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կազմակերպության ընտրության մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպման նպատակով: Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային armeps

Ավարտվել է «Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարը. առաջին տեղը կիսել են Մամիկոն Ղարիբյանը և Սերգեյ Լոբանովը

«Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Մրցաշարում առաջին տեղը կիսել են Հայաստանը ներկայացնող 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, և