Լուրեր
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

2022 թվականին տեղի ունեցած «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների

6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են

Համահայկական hայագիտական օլիմպիադան միավորել է 50 հայ պատանիների աշխարհի տարբեր անկյուններից

Աղվերանում մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։ Այն կտևի մինչև օգոստոսի 11-ը: Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է,

Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` 1) դիմում` ուղղված

Կլիմայի փոփոխության կրթության թեմայով վերապատրաստողների մրցույթ

«ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարում է կլիմայի փոփոխության կրթության թեմայով վերապատրաստողների մրցույթ։ Ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ

Սարատովկայի և Քարկոփի երեխաները վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Լոռու մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գործընկերների հետ համագործակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու նոր նախադպրոցական կրթության կենտրոն է հիմնել Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և

Բուհերում կիրականացվեն նորարարական ու զարգացման ծրագրեր

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնելու է նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը: Այդ ծրագրերն իրականացվելու են «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ)

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու համար հիմք հանդիսացող բուհերի վարկանիշավորման ցանկի փոփոխություն է կատարվել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ: