Լուրեր
Սկսվել է 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1115․Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակներում ընդունում է հայտեր 2023 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել

Ներկայացվել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հաշվետվությունները

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) տեղի է ունեցել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» («ԴՍԵԲ») հիմնարկի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

Արհեստական բանականության ոլորտի գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած դպրոցից

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս: Նախագիծը և փորձարարական ծրագիրը մշակել

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կառավարության

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանն ընդառաջ՝ հրապարակվել է 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը: Հաստատությունը ուսպլանի պետական, դպրոցական և անհատական

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցությունը:

Մի շարք դպրոցների շենքային պայմաններ կբարելավվեն և կապահովվեն գույքով

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայության 5 հանրակրթական դպրոցներին հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ 38 մլն 706 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194

Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելության հայտագրումը

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված

Ուր էլ լինենք, ազգանվեր նույն առաքելությունն ունենք. ամփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը. մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: Հուլիսի 3-ից 28-ը 18 երկրի շուրջ 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվել է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում