Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևանում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնության անցկացման համար։ Մրցաշարը կանցկացվի 2027 թ. փետրվարի 5-11-ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում: Հայաստանի կարատեի ֆեդերացիան հատկացված միջոցներով կիրականացնի մի շարք
Հունահռոմեական ոճի ըմբիշ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում: Նազարյանը, որն առաջնության ընթացքում ոչ մի միավոր չի տվել մրցակիցներին, եզրափակչում 4։0 հաշվով առավելության է հասել
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականի անդամ 80 կգ քաշային Վահե Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ: Հայաստանի
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Նոր կարգի նպատակն է կարգավորել ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը։ Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող գիտաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների շահառուները ներկայացնելու են իրենց գիտական խմբերի հետազոտությունների արդյունքները՝ «Առաջատար
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներն ավարտել են ելույթները Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այսօր՝ մրցումային վերջին օրը, մրցահարթակ են դուրս եկել 110 և +110 կգ քաշային ծանրորդները: 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 364
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով: Հայ ծանրորդը նաև դարձել է հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով նախ