ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական
Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին։ Մասնակիցների թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող: Ուսանողներն աշխատում են Համբուրգի Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի ստուդիաներում։ Դասընթացն
2023-2024 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ամբողջությամբ փորձարկվել և ներդրվել է Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում: 9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ՝ ԳԹԿ-ի կողմից կազմակերպվող (ՀՀ կրթության, գիտության,
Մեկնարկել է 2024թ․ «Մասնագիտական վերապատրաստում» երկրորդ մրցույթը՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական
Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ
Հայաստանի թենիսի պատանեկան հավաքականի անդամներ Առնո Ավետիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը երկրորդ տեղն են զբաղեցրել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում: Նույն տարիքային խմբում Մարիա Ազիզյանն ու Գայանե Բզնունին զուգախաղում հասել են
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները: Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես են եկել և ոսկե մեդալներ են նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն
Մարտի 14-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին