Լուրեր
Քննարկվել են սպորտի ասպարեզում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի բնգավառում հայ-սիրիական համագործակցության հեռանկարները: Կարեն Գիլոյանը ողջունել է դեսպանին` ընդգծելով,

Քննարկվել են բժշկության ոլորտի կրթության լիցենզիայի պահանջները, չափանիշները և բնութագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բժշկության ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ներկայացուցիչների հետ՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների լիցենզիայի պահանջները, չափանիշները որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերին համապատասխան մշակելու նպատակով:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության»

Սվետլանա Մանուկյանը դարձել է պարածանրամարտի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. հավաքականը մասնակցել է նաև թիմային խառը մրցապայքարին

Թբիլիսիում ավարտվել է Եվրոպայի պարածանրամարտի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել 3 մարզիկով: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց 50 կգ քաշային կարգում հանդես եկող Սվետլանա Մանուկյանը: Նա Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ արժանանով բրոնզե

Կառավարությունը հաստատել է ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման նոր կարգը

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաստատվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավումը

Նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում

Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները: Համաձայն հիմնավորման՝ նախադպրոցական կրթության ոլորտում լրջագույն խնդիր է հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչն

Հաստատվել են դպրոցների երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերը: Օրինակելի ծրագրերը կազմված են «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին