Լուրեր
«Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը պետք է աշխատեն միասնաբար՝ ստեղծելով մեկ միջավայր, որտեղ կարևորը երեխան է». Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում: Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հանրային քննարկման է ներկայացվել սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը: Համաձայն նախագծի՝ գնահատման կարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով՝ համաձայն հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման

Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի

«Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևաչափը կդառնա ինստիտուցիոնալ». Ժաննա Անդրեասյան

Տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը փոխկապակցված է կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության նիստում՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու

«Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասավանդման վերապատրաստման դասընթացներ

Շրջակա միջավայրի նախարարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է պետական քոլեջներում «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ դասավանդման վերապատրաստման դասընթացների անցկացման մասին: Երկշաբաթյա դասընթացների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի մարտի 6-ից: Վերապատրաստումը կանցկացնեն «Սառեցման, օդորակման, ջեռուցման ինժեներական հայկական

Կառավարությունը հաստատել է դպրոցների օրինակելի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Սահմանվել է, որ նոր խմբագրությամբ շարադրվող օրինակելի կանոնադրությունը կիրառելի է այն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար,

Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու

Առաջարկվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները: Նիստի օրակարգում ՀՀ կրթության

«Կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը». Մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Եվրոպայի 2027 թվականի առաջնության՝ Երևանում անցկացմանը: Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով՝ միջազգային ֆեդերացիային դիմել են